Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ
22.06.2013 | 11:28

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը: Նրա տեղեկացմամբ` ծրագրի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, հաջորդ աշխատաժողովը կանցկացվի Ստամբուլում` 2014-ին:
ՀՊՖՆ-ի կարևորությունն էականորեն ընդգծվել է անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսել է ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծնվել է 2008-ին Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համատեղ արտադրության ֆիլմեր ստեղծել:
ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է կարճամետրաժ և վավերագրական 11 ֆիլմ, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց, թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ